Նախիջևանյան ուղղությամբ հակառակորդը փորձել է ամրապնդել դիրքերը. ՀՀ ԶՈՒ կրակից ամբողջությամբ ավերվել է հակառակորդի դիրքերից մեկը. Ա. Հովհաննիսյան

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Երեկ երեկոյան և այսօր առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,– գրառման մեջ նշում է Արծրուն Հովհաննիսյանը։

 

Be the first to comment on "Նախիջևանյան ուղղությամբ հակառակորդը փորձել է ամրապնդել դիրքերը. ՀՀ ԶՈՒ կրակից ամբողջությամբ ավերվել է հակառակորդի դիրքերից մեկը. Ա. Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ