Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ մեկ-երկու կրակոց է հնչել. Արծրուն Հովհաննիսյան

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հայ-ադրբեջանական սահմանի թե Տավուշի, թե Նախիջևանի հատվածում իրավիճակը հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ կարճատև կրակոցներ, ըստ Հովհաննիսյանի, եղել են հուլիսի 19-ին, տուժողներ չեն եղել: Հարցին ի պատասխան՝ արդյոք սահմանային լարվածություն կա՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ոչ, պատահական մեկ-երկու կրակոցներ են հնչել: Իրավիճակը նորմալ է, հանգիստ»,-ավելացրեց ՊՆ մամուլի խոսնակը:

 Աղբյուրը՝ https://shabat.am/am/article/186839/Ijevan-Noyemberyan-chanaparhahatvatsi-ughghutyamb-mek-erku-krakoc

 

Be the first to comment on "Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ մեկ-երկու կրակոց է հնչել. Արծրուն Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ