Հետաքրքիր է, Փաշինյանն այս ամեն ինչը չի՞ տեսնում, թե՞ տեսնում և աչք է փակում, թե՞ հենց ինքն էլ հանձնարարել է…

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջին հայացքից թվում է, թե շատերն ասելիք չունենալու, դաստիարակության կամ ինտելեկտի պակասից ֆեյսբուքում անձնական բնույթի վիրավորանքեր են հասցնում այլ տեսակետ հայտնողներին (իհարկե այդպիսիք էլ կան), բայց ես վստահ եմ, որ այլակարծությունը հայհոյախառը վիրավորանքներով լռեցնելու փորձ է կատարվում կազմակերպված և ուղորդված, որն ունի մեկ նպատակ. շատերն ուղակի սկսում են սեփական կարծիքը չարտահայտել , որպեսզի չարժանանան հայհոյանքների և վիրավորանքների:

Համացանցում գաղափարական և ծրագրային բանավեճ գրեթե չկա, իսկ Փաշինյանին սատարողների մեջ էլ քաղաքական ասելիք ունեցող, դաստիարակված և դիմացինի կարծիքը հարգող մարդիկ ուղղակի հաշված են և փաստն այն է, որ Փաշինյանի դեմ ուղղված ցանկացած քննադատություն ստանում է ոչ թե ադեկվատ և հիմնավորված հակափաստարկներ, այլ՝ բազմապիսի ֆեյքերի ու բարոյազուրկ լակոտների հայհոյանքների ու վիրավորանքների:

Հետաքրքիր է Փաշինյանն այս ամեն ինչը չի՞ տեսնում, թե՞ տեսնում և աչք է փակում, թե՞ հենց ինքն էլ հանձնարարել է…

Մի կողմից խոսում եք
ժողովրդավարությունից, մյուս կողմից՝ կազմակերպված բռնանում մարդկանց խոսքի ազատությանը:

Իմ ասելիքը քաղաքական է, գաղափարական , ես պատրաստ եմ յուրաքանչյուրի հետ բանավիճել, ցանկացած եթերում, ցանկացած ձևաչափով, վստահ, որ կարող եմ ապացուցել իմ հայացքների ճշմատացիությունն ու կենսունակություն:

Քանի, որ վստահ եմ, որ ինքնասիրություն ունեցող լավ տղեն ֆեյսբուքում այլ տեսակետ հայտնողին չի կարող վիրավորել , վիրավորողներին, ինքնիստինքյան համարում եմ ինքնասիրություն չունեցող թուլեք , ովքեր ճնշված լինելով քուչեքում և ամենուր ինքնահաստատվում են համացանցում՝, դառնալով հիմա էլ համացանցի լոխեր , թուլաներ , գործ տվողներ, իսկ ոմանք էլ անբարոյականի լակոտներ…»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։
Загрузка...

Աղբյուրը`https://lurer.com/?p=294687&l=am

Be the first to comment on "Հետաքրքիր է, Փաշինյանն այս ամեն ինչը չի՞ տեսնում, թե՞ տեսնում և աչք է փակում, թե՞ հենց ինքն էլ հանձնարարել է…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ