Օրենսդրական փոփոխություն, որն առնչվում է նախկին ՀԽՍՀ քաղաքացիներին, ովքեր 1995 թ.-ի նոյեմբերի 28-ի դրությամբ մշտապես բնակվել են ՀՀ-ից դուրս

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:
Մինչ փոփոխությունը նշված օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ (այսինքն՝ օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ) այլ պետությունում բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները եթե մինչև նշված ժամկետը (այսինքն՝ 1995թ. նոյեմբերի 28-ը) չեն ստացել այլ պետության քաղաքացիություն, հանդիսանում էին ՀՀ քաղաքացիներ օրենքի ուժով՝ անկախ այն հանգամանքից՝ ստացել էին ՀՀ քաղաքացու անձնագիր, թե ոչ:
Կատարված փոփոխության համաձայն՝ վերը նշված կատեգորիայի անձինք կհամարվեն ՀՀ քաղաքացիներ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր:
Այսինքն՝ կհանդիսանան ՀՀ քաղաքացիներ ոչ թե օրենքի ուժով, այլ իրենց դիմումի համաձայն ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուց հետո:
Այդ դեպքում կհամարվեն ՀՀ քաղաքացիներ 1995թ. նոյեմբերի 28-ից:

Be the first to comment on "Օրենսդրական փոփոխություն, որն առնչվում է նախկին ՀԽՍՀ քաղաքացիներին, ովքեր 1995 թ.-ի նոյեմբերի 28-ի դրությամբ մշտապես բնակվել են ՀՀ-ից դուրս"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ