Դուք գիտե՞ք ինչ նշանակում այս սիմվոլը․ ահա, թե ինչու է պետք խուսափել շատ մեծ թվերով ապրանքներից

Երբ բանը հասնում է կոսմետիկային, շատերը չեն կարողանում իրենց զրկել այդ ամենից և շատ գումարներ են ծախսում։ Սակայն այդ ամենի հետ մեկտեղ շատ հեշտությամբ ձեր մաշկը կարող է գրգռվել, հատկապես, եթե օգտագործեք ցածր որակի ապրանքներ։ Այդ ամենը գալիս է նրանից, որ շատերը հաշվի չեն առնում ապրանքի պահպանման ժամկետը։

Դուք գիտե՞ք, թե ինչ է նշանակում սիմվոլը, որը հիշեցնում է բաց տարա, որի վրա գրված է թիվ և «М» տառը:

Կոսմետիկայի պահպանման ժամկետները միշտ չէ, որ ներկայացվում են ամսաթվի տեսքով։ Դրա համար գոյություն ունի թվերի և տառերի կոմբինացիա։

Այն հաճախ գրում են փաթեթավորման ներքևի մասում, դրա համար էլ օգտագործելուց առաջ անպայման հետաքրքրվեք պահպանման ժամկետով։

Պահպանման ժամկետի սիմվոլը համարվում է բաց տարա, որի վրա պատկերված է թիվ և տառ։

Загрузка...

Այդ սիմվոլը ցույց է տալիս, քանի ամիս կարելի է ապրանքը պահել առաջին անգամ բացելուց հետո։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Օրինակ, եթե կրեմի տուփի վրա գրված է 6М, դա նշանակում է, որ հարկավոր չէ այն օգտագործել եթե առաջին անգամ բացելուց հետո անցել է 6 ամիս։ Առաջին անգամ բացելու ամսաթիվը շատ դժվար է հիշել, դրա համար էլ խորհուրդ ենք տալիս գրիչով կամ մարկերով գրել հենց տուփի վրա:

Ձեր առողջության համար շատ կարևոր է չօգտագործել ժամկետ անցած կոսմետիկական ապրանքներ։

Եվ վերջին բանը, որ ձեզ ուզում ենք ասել դա այն է, որ եթե ապրանքները ունեն կարճ պահպանման ժամկետ, նշանակում է, որ դրանք պարունակում են քիչ կոնսերվանտներ։ Նշանակում է, այն համարվում է ավելի նախընտրելի գնելու ժամանակ։ Մի մոռացեք այդ մասին։

Be the first to comment on "Դուք գիտե՞ք ինչ նշանակում այս սիմվոլը․ ահա, թե ինչու է պետք խուսափել շատ մեծ թվերով ապրանքներից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ