Իմ որդին՝ Օսաման, լավ մարդ էր. Բեն Լադենի մայրն ահաբեկչի սպանությունից 7 տարի անց առաջին անգամ հարցազրույց է տվել (լուսանկարներ)

Ալիա Ղանեմը՝ աշխարհի երբեմնի «թիվ մեկ ահաբեկիչ» Օսամա բեն Լադենի մայրը, որդու  սպանությունից 7 տարի անց առանջին անգամ հարցազրույց է տվել՝ պատմելով Բեն Լադենի  մասին:

The Guardian պարբերականին տված հարցազրույցում 70-ն անց կինը նշել է, որ «տղան շատ լավ մարդ էր, սակայն փոխվեց համալսարան ընդունվելուց հետո»:

Կնոջ խոսքով՝ «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման ապագա առաջնորդը համալսարանում ծանոթացել է մի քանի տղամարդկանց՝ այդ թվում նաև Աբդուլլահ Ազամի հետ, որն ավելի ուշ դարձել է Բեն Լադենի հոգևոր խորհրդատուն:

«Նա 20-ն անց երիտասարդ էր: Հանդիպեց այդ տղամարդկանց, որոնք լվացին նրա ուղեղը: Նա դարձավ ֆինանսավորվող  կուլտի անդամ: Ես մշտապես նրան նախազգուշացնում էի, որ հեռու մնար նրանցից: Նա երբեք չէր խոստովանում ինձ, թե ինչով է զբաղված: Բայց մտքովս էլ չէր անցնի, որ նա երբևէ կդառնար ջիհադիստ»,-նշել է կինը:

Հայտնի է, որ ընտանիքը Բեն Լադենին վերջին անգամ տեսել էր 1999թ.՝ Աֆղանստանում:

Հարցազրույցի ընթացքում Ղանեմը պատմել է, որ ինքը ծնվել է սիրիական Լաթաքիայում՝ ալևիների ընտանիքում: 1950-ական թվականներին տեղափոխվել է Սաուդյան Արաբիա, որտեղ էլ 1957թ. լույս աշխարհ է եկել Բեն Լադենը:

Հայտնի է, որ ապագա ահաբեկչի հայրն ունեցել է 54 երեխա՝ ծնված 11 տարբեր կանանցից: Սակայն մայրը 3 տարի անց ամուսնալուծվել է ու մեկ այլ տղամարդու հետ ամուսնացել:

Загрузка...

Իր հարցազույցում կինն ընդունել է այն փաստը, որ 2001թ. սեպտեմբերի 11-ի սոսկալի ահաբեկչական հարձակմամբ՝ Բեն Լանդենը ցանկանում էր սեպ խրել ԱՄՆ-ու Սաուդյան Արաբիայի հարաբերություններում:
Հավելենք, որ Բեն Լադենը սպանվել է 2011թ. մայիսին:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

http://www.tert.am/am/news/2018/08/03/ben-laden/2758472

 

Be the first to comment on "Իմ որդին՝ Օսաման, լավ մարդ էր. Բեն Լադենի մայրն ահաբեկչի սպանությունից 7 տարի անց առաջին անգամ հարցազրույց է տվել (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ