«Այս երգն իմ կյանքի պատմությունն է, որը կատարելիս հնարավոր չէ չարտասվել». Սիլվա Հակոբյան

Երգչուհի Սիլվա Հակոբյանն Ինստագրամի էջում նոր հոլովակ է հրապարակել, որտեղ նա կատարում է «Երջանիկ եմ» երգը: Իր հետևորդներին երգչուհին հայտնում է, որ չի կարող երջանիկ չլինել, երբ ունի նման ստեղծագործ ու լավ ընտանիք, սիրում է ու սիրված է. «Այս երգն իմ կյանքի պատմությունն է, որում յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն։ Դեռևս չեմ հիշում որևէ համերգ, որտեղ այս երգը երգելիս չարտասվեմ… Դրանք, իհարկե, երջանկության արցունքներ են։

Ինչպե՞ս կարող եմ երջանիկ չլինել, երբ ունեմ նման ստեղծագործ ու լավ ընտանիք, սիրում եմ ու սիրված եմ, զբաղվում եմ իմ սիրելի գործով և, որ ամենակարևորն է, ունեմ հավատարիմ ու գնահատող հանդիսատես։
Ուզում եմ, որ բոլորդ երջանիկ լինեք։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Իսկ ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այս երգի վերաբերյալ»,- գրել է երգչուհին:

 

https://www.instagram.com/p/Bl_PECijU34/?utm_source=ig_embed&utm_campaign=embed_loading_state_control

https://blognews.am/arm/news/556394/ays-ergn-im-kyanqi-patmutyunn-e-ory-katarelis-hnaravor-che-chartasvel-silva-hakobyan.html

Be the first to comment on "«Այս երգն իմ կյանքի պատմությունն է, որը կատարելիս հնարավոր չէ չարտասվել». Սիլվա Հակոբյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ