Գրիգոր Հովհաննիսյանը կվերադառնա եւ կզբաղեցնի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը

«Հրապարակ» թերթը գրում է.

Մենք գրել ենք, որ դիվանագիտական կորպուսում առաջիկայում խոշոր փոփոխություններ են սպասվում։ Երեկ հետ կանչվեց Բելառուսում ՀՀ դեսպան, ԼՂ նախկին վարչապետ Օլեգ Եսայանը։ Սպասվելիք փոփոխությունների մեջ ամենակարեւորը թերեւս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի փոփոխությունն է․ 2016 թ․ հունվարին՝ Տիգրան Սարգսյանից հետո այս պաշտոնում նշանակված Գրիգոր Հովհաննիսյանը կվերադառնա հայրենիք եւ կզբաղեցնի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նկատենք, որ սա իրականում պաշտոնի իջեցում է, քանի որ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնն ամենացանկալին է համարվում դիպկորպուսում։ Նրա փոխարեն, մեր տեղեկություններով, դեսպան կնշանակվի վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել Սերժ Սարգսյանի կողմից եւ շարունակել է աշխատել նաեւ Փաշինյանի օրոք։ Իսկ տարեսկզբին Սերժ Սարգսյանը նրան արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել։

Աղբյուրը՝https://lurer.com/?p=296138&l=am

Be the first to comment on "Գրիգոր Հովհաննիսյանը կվերադառնա եւ կզբաղեցնի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ