Տղաների մեդալները ճիշտ չեն բաշխվել․ Ապրիլյան քառօրյայում զոհվածների ծնողները սպասելիքներ ունեն Փաշինյանից

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանն ասաց՝ վարչապետին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները։ Մասնավորապես՝ հերոս զինվորների մայրերը վարչապետին հայտնել են, որ կցանկանային, որպեսզի վերանայվի տղաներին հետմահու տրված պարգևները։ Տիկին Գայանեի խոսքերով՝ վարչապետը խոստացել է ուսումնասիրել հարցը։

Հերոս Ադամի մայրը շեշտեց՝ վարչապետն առաջին քայլն արել է, ձեռք է մեկնել իրենց։ Խոսքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թվի ընդլայնման մասին է, ինչը հնարավորություն կտա աջակցություն ստանալ նաև 2015 թվականի հունվարից հետո տեղի ունեցած դեպքերի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց և զոհված զինծառայողների ընտանիքներին:

Պայմանագրային զինծառայող, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի մայրը՝ տիկին Նարինեն, ասում է՝ պետք է բացահայտել Ապրիլյան պատերազմի հետ կապված հանցագործությունները, բայց այդ բացահայտումները որևէ կերպ չպետք է ստվեր գցեն մեր զինված ուժերի և բանակի վրա, վստահ է Սասունի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝https://www.1in.am/2411772.html

Be the first to comment on "Տղաների մեդալները ճիշտ չեն բաշխվել․ Ապրիլյան քառօրյայում զոհվածների ծնողները սպասելիքներ ունեն Փաշինյանից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ