«Հեշտացնում եմ խնդիրը». Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին

Ինչպես հայտնի է, Առաջին ալիքի «Խաղի Կանոններ» դեբատային հեռուստածրագիրը՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով հրավիրել է քաղաքապետի 12 թեկնածուներին, որոնցից դեբատին համաձայնել են մասնակցել տասը: Նրանք են՝ Արտակ Ավետյան (Ռեֆորմիստների կուսակցություն), Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն» կուսակցություն), Միքայել Մանուկյան (ՀՅԴ) Արտակ Զեյնալյան («Լույս» դաշինք) Անահիտ Թարխանյան («Երևանի հանրություն» դաշինք), Գևորգ Հովսեփյան («Հայք» («Հայկազունիներ») կուսակցություն), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի» կուսակցություն), Հայկ Մարության («Իմ քայլը» դաշինք) Մհեր Շահգելդյան («Օրինաց երկիր»), Արարատ Զուրաբյան («Երևանցիներ» դաշինք): «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը, չի կարողանա մասնակցել դեբատներին անձնական հարգելի պատճառով:

Իր համաձայնությունը չէր տվել միայն Նաիրա Զոհրաբյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է բանավեճի թեմային ու այս համատեքստում դիմելով «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին, հայտարարել. «Հեշտացնում եմ խնդիրը. պատրաստ եմ ընդունել բանավեճի Ձե՛ր օրակարգը, բանավիճել բոլոր ոլորտների վերաբերյալ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային… բայց միայն ու բացառապես Ձեզ հետ ու ուղիղ եթերում՝ որ TV-ով կուզեք: Ես որևէ բանավեճից չեն հրաժավում, հրաժարվում եմ տեսաձայնագրվող բանավեճերից: Ինչպե՞ս եք պատկերացնում բանավեճ՝ 12 թեկնածուների մասնակցությամբ… Իմ բանավեճը միայն Ձե՛զ հետ է և իմ առաջարկն ուժի մեջ է»:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ՝ քարոզարշավի ժամանակ Հայկ Մարությանն ասել էր. «Պատրաստ եմ բանավիճել, բայց չեմ տալու նախապատվությունը մեկ ուժի: Մենք 12 մրցակից ենք, ես ունեմ 11 օպոնենտ ու մեծ հաճույքով կգնամ բանավեճի բոլորի հետ՝ միաժամանակ: Ինչո՞ւ պետք է մեկին նախապատվություն տամ, ո՞ր օրենքով, սա ճիշտ չի լինի նաև մյուս թեկնածուների հանդեպ: Դրա համար կոչ եմ անում՝ եկեք 12 թեկնածուներով հավաքվենք, բանավիճենք»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

http://mamul.am/am/news/133519/%C2%AB%D5%B0%D5%A5%D5%B7%D5%BF%D5%A1%D6%81%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%A8%C2%BB-%D5%B6%D5%A1%D5%AB%D6%80%D5%A1-%D5%A6%D5%B8%D5%B0%D6%80%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%D5%9D-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6

Be the first to comment on "«Հեշտացնում եմ խնդիրը». Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ