Հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը չի արել, այլ նախկին իշխանությունները. Արամ Զ. Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած իրադարձություններին, նշեց. «Իմ կարծիքով՝ դա «սևերի» կողմից դիմադրություն էր. երբ որ անընդհատ անկյուն ես մղում, ստիպված ցանկացած ելք գտնելու դեպքում փորձում են հակադարձել, ինչն էլ ցայտնոտի ու ոչ երկար մտածելու դեպքում հակառակ էֆեկտն է ունենում: Շախմատի «ցուգցվանգի» նման պատմություն էր. «սևերը» սխալ քայլ արեցին ու ստիպված ընդունեցին իրենց պարտությունը… Գաղտագողի նիստ անցկացնելն անգամ ծիծաղելի էր, որոշակի դավադրությունների տեսություն հիշեցնող քայլ էր: Փոխադարձ մեղադրանքների քայլեր արվեցին, «սևերի» հակազդեցություն պարունակող քայլը տարավ նրանց «մատին»»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ-ն մեկ գիշերում է ձևավորվել, Ա. Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ականները խնդիրները հիմնականում փորձել են լուծել հենց գիշերով: «Վերջին տարիների բացասականի ու սև կուտակումն էլ տվեց իր արդյունքը՝ թավշյա հեղափոխության տեսքով,- նշեց Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ ի հակադրություն ՀՀԿ-ի գիշերային մութ որոշումների, որոշվել է իրենց դաշինքի անունը «Լույս» դնել:

Ա. Սարգսյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն մերժվում է բոլորի կողմից, բայց այնտեղ կան այնպիսի մարդիկ, որոնք խաղի ճիշտ կանոնների դեպքում կարող են օգտակար լինել:

Թավշյա հեղափոխությունը, Ա. Սարգսյանի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանը չի արել, այլ նախկին իշխանությունները՝ իրենց գործելաոճով, ժողովրդի հանդեպ վերաբերմունքով. «Ժողովրդի համբերության բաժակը լցվել էր: Ն. Փաշինյանն առաջինը կանգնեց ու ժողովուրդը նրա հետևից գնաց»:

Մարամասն՝ տեսանյութում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://www.1in.am/2442271.html

Be the first to comment on "Հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը չի արել, այլ նախկին իշխանությունները. Արամ Զ. Սարգսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ