7 միջոց, որոնք կնպաստեն մազերի արագ աճին

Ամենապարզ և, միևնույն ժամանակ, հաճելի միջոցն այն է, որ օրական 10 րոպե սանրեք վարսերը: Սա օգնում է արյան լավ շրջանառությանը և նպաստում արագ աճին:

E վիտամինի յուղը (10%) սնուցում է մազածածկույթը, բացի երկարացումից, նպաստում է նաև խտացմանը կարճ ժամանակամիջոցում: Պարզապես քսեք մազարմատներին և թողեք կես ժամ: Կրկնեք շաբաթական 2-3 անգամ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

2 բաժակ գոլ ջրի մեջ լուծել 1 ճ/գ խմորիչ և 2 ճ/գ շաքարավազ: 30 րոպե հետո այդ մասսան քսել մազարմատներին, ծածկել որևէ գլխարկով և պահել 15 րոպե: Այնուհետև լվանալ մազերը: Կրկնել շաբաթական 2 անգամ:

 

Եղինջը թրմել եռման ջրում, թողնել կես ժամ, մինչև ջուրը հովանա: Ամեն անգամ վարսերը լվալուց հետո դրանք ցողեք այս լուծույթով: 2 շաբաթ ամեն օր կրկնել և բացի արագ աճից՝ կնկատվի նաև փայլ:

Սխտորը ճզմել և քսել մազարմատներին: Թողնել 1 ժամ, բայց դրանից ոչ երկար, քանի որ հնարավոր է ճնշման իջեցում: Այն տաքացնելով գլխամաշկը՝ կարագացնի մազերի աճը:

Фото Elfa Pharm Armenia.

Загрузка...

Բոլորին հայտնի գերչակի յուղով շփումներ անել մոտ 30 րոպե, այնուհետև լվանալ: Մի քանի շաբաթում մազերը 2-3 սմ կերկարեն:

Տաք գարեջրով ցողել արդեն լվացած վարսերը: Չէ՞ որ այն պարունակում է մեծ քանակությամբ խմորիչ և վիտամիններ:

Be the first to comment on "7 միջոց, որոնք կնպաստեն մազերի արագ աճին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ