«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, Մանվել Գրիգորյանի հարազատները հրաժարվել են նրանից». փաստաբան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ Մանվել Գրիգորյանի կալանավորման ու գործի քննության մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից հետո, Մ. Գրիգորյանի հարազատները հրաժարվել են նրանից:

«Պաշտոնապես հայտարարում եմ մեծարգո վարչապետ, որ Ձեզ ճիշտ չեն իրազեկում և Դուք չեք տիրապետում այս դրվագով իրավիճակին: Հանձնարարեք կոմպետենտ անձին, որպեսզի վերջինս ստուգի և Ձեզ զեկուցի, թե ինչ հիմքեր կան, որ Մանվել Գրիգորյանը շարունակի կալանքը կրելու: Եթե կան նման հիմքեր, ապա ես` որպես իրավաբան և փաստաբան, ստախոս եմ: Իսկ հիմքերի բացակայությունը կփաստի, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում»,- հայտարարել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱԱԾ-ն բերման էր ենթարկել և ձերբակալել գեներալ Մանվել Գրիգորյանին: Ըստ հաղորդագրության՝ ԱԱԾ աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Հիշեցնենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Աղբյուրը՝https://mamul.am/am/news/135537/%C2%AB%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D6%80%D5%A1%D5%AA%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%B6%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81%C2%BB-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6

Be the first to comment on "«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, Մանվել Գրիգորյանի հարազատները հրաժարվել են նրանից». փաստաբան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ