Վիգեն Սարգսյանին պետք է հիասթափեցնեմ․ Փաշինյանի պատասխանը՝ նախկին ՊՆ նախարարին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ մի քանի առանցքային սխալներ են թույլ տվել ու մի քանի ամսում ավերել են այն, ինչը տասնամյակներով կառուցվել է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ Հայաստանը վարում է արժանապատիվ արտաքին քաղաքականություն.

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ  վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և դա է նրա պատկերացրած արտաքին քաղաքականությունը,  ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և նրա բոլոր գործընկերներին: Հայաստանի իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել արժանապատիվ քաղաքականություն»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը՝ ընդգծելով, որ իշխանություններն առանցքային մի շարք հարցերում սխալներ են թույլ տվել և մի քանի ամսում ավերել են այն, ինչ տասնամյակներով կառուցվել է:

Be the first to comment on "Վիգեն Սարգսյանին պետք է հիասթափեցնեմ․ Փաշինյանի պատասխանը՝ նախկին ՊՆ նախարարին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ