Արամ և Արմեն Սարգսյանները՝ նոր իշխանությունների կողմից Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

«Այն բոլոր վարկածները, որ ժամանակին առաջ են քաշվել, ոչ մեկը չի հերքվել՝ առավել ևս ներսի ու դրսի պատվիրատուների վարկածը»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը՝ ավելացնելով, որ մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի գործերը երկրին տված վնասի առումով որոշակի նմանություն ունեն:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

««Մարտի 1-ի բացահայտման գործընթացն անհամեմատ ավելի դյուրին է, և ես կարծում եմ՝ հոկտեմբերի 27-ը ճիշտ կլինի բացահայտել, երբ երկիրը կլինի ամուր հիմքերի վրա»,- շարունակել է Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արտաքին քաղաքական միջամտության վարկածը հնարավո՞ր է՝ պատգամավորը պատասխանել է, որ այդ վարկածը ստուգելու համար պետք է հարցին շատ լուրջ ու զգույշ «մոտենալ»:

Իսկ թե այսօրվա իշխանությունները կբացահայտե՞ն հոկտեմբերի 27-ի գործը, Արամ Սարգսյանը կարծիք է նկատել է. «Այն սրտացավությունը, որն այսօրվա իշխանությունները ցուցաբերում են մարտի 1-ի գործի բացահայտման համար, նաև իր մեջ զուգահեռներ ունի հոկտեմբերի 27-ի հետ: Կարծում եմ, երբ խաղաղ իրավիճակ լինի, այս իշխանությունները խնդիր կդնեն բացահայտելու»:

Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրը՝ Արմեն Սարգսյանն էլ նշեց, որ քանի դեռ այս գործի հետ կապված կասկածը կրծում է մեր բոլորի սիրտն ու հոգին, անհրաժեշտություն կա վերջնականապես բացահայտելու: «Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի և կամք է դրսևորելու ապագայում՝ վերաբացելու այս գործը: Այլ հարց է, թե ինչ արդյունքի կհասնենք: Բայց այն, որ հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կուզենա և ցանկություն ունի բոլոր, այս տեսակի, չբացահատված բազմաթիվ ոճիրներ բացահայտելու, նա այդ կամքը ունի»:

Be the first to comment on "Արամ և Արմեն Սարգսյանները՝ նոր իշխանությունների կողմից Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ