Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 զինծառայող. 7-ի առողջական վիճակը ծանր է

Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող:  Բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հոսպիտալացված զինծառայողներն այս պահին գտնվում են Վարդենիսի հոսպիտալում:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին, ժամը 08:31-ին Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։  Նշենք, որ մեր տեղեկություններով հոսպիտացվել է ՀՀ ԶՈւ 14 զինծառայող:

Be the first to comment on "Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 զինծառայող. 7-ի առողջական վիճակը ծանր է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ