ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին գլխավորելու է Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը, ով այդ պաշտոնում ընտրվել էր նոյեմբերի 11-ի խորհրդի նիստում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Ցուցակը կազմված է լինելու ինչպես մեր կուսակցության անդամ հանդիսացող ընկերներից, այնպես էլ այլ կուսակցություն ներկայացնող կամ անկուսակցական թեկնածուներից: Յուրաքանչյուր ոք, ով ընդգրկված է ցուցակում, լինելու է նաև ռեյտինգային ցուցակով»,- նշեց Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանն ասաց, որ այլ անուններ չի նշի` ցուցակները կհրապարակվեն նոյեմբերի 14-ին: Հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է ընտրություններին, ՀՀԿ առաջին փոխնախագահը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցի ընտրություններին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս:

Подробнее: https://shabat.am/am/article/194578/HHK-nakhyntrakan-cucaky-glkhavorelu-e

Подробнее: https://shabat.am/am/article/194578/HHK-nakhyntrakan-cucaky-glkhavorelu-e

 

Be the first to comment on "ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ