Վիգեն Սարգսյանն ընդունեց Նիկոլ Փաշինյանի առաջարկը

ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստում որոշում է կայացվել մասնակցել խորհրդարանի արտահերթ ընտրությունը: ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ցուցակը հրապարակվելու է նոյեմբերի 14-ին:

Խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀԿ-ի խնդիրների ու նպատակների մասին: ՀՀԿ-ն չի վիճարկում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ գտնում է, որ նոր իշխանությունը խորհրդարանի ընտրությամբ պետք է ստանա ամբողջական քվե եւ լեգիտիմություն:

Ըստ Վիգեն Սարգսյանի, միակ ընդդիմությունն է լինելու, եւ Նիկոլ Փաշինյանը եթե ուզում է իսկական ընդդիմություն, պետք է քվեարկի ՀՀԿ-ի օգտին, պատկերավոր ասել է նա: Միեւնույն ժամանակ, նա ասել է, թե ինչու պետք է մարդիկ քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, նշելով փորձն ու գիտելիքները եւ արտաքին մարտահրավերները:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Վիգեն Սարգսյանը լրագրողների հարցին ի պատասխան նաեւ ասել է, որ ընդունել է ընտրությանը մասնակից կուսակցությունների ցուցակների առաջին դեմքերի մակարդակով հեռուստաբանավեճի Նիկոլ Փաշինյանի առաջարկը:

Աղբյուրը՝

Վիգեն Սարգսյանն ընդունեց Նիկոլ Փաշինյանի առաջարկը

Be the first to comment on "Վիգեն Սարգսյանն ընդունեց Նիկոլ Փաշինյանի առաջարկը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ