1400 զորացրված զինծառայող բնակարան կստանան

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Շուրջ 1400 զինծառայող ծառայության ավարտից հետո Պաշտպանության նախարարության կողմից բնակարան կստանա: Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Այսօր ՊՆ-ի բնակարանային ֆոնդը N թիվ է, որը ստեղծված է 25 տարվա ընթացքում: Այսօր կարիքավորների թվաքանակը համարյա հավասար է այդ թվին:

Մոտ 1400 զինծառայողի բնակարանները ծառայողական ֆոնդից փոխանցվելու են մասնավորեցման: Այդ աշխատանքն արդեն իսկ կատարվում է, և մոտ 122 զինծառայող մեկ ամսվա ընթացքում, որպես սեփականություն, ստացել է բնակարան: Ընդ որում, ստանում են նրանք, ովքեր կարիքավոր են»,- ասաց Տոնոյանը: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք հետևողական են, որպեսզի բնակարանների տրամադրման հարցում պահպանվի արդարությունը:

Աղբյուրը՝ https://armlur.am/855474/

Be the first to comment on "1400 զորացրված զինծառայող բնակարան կստանան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ