««Ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը». փոխնախարարի պաշտոնակատար

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է բանավիճել ՀՀԿ թեկնածու Մենուա Հարությունյանի հետ:

Ֆեյսբուքյան իր էջում Ռուբեն Ռուբինյանը գրել է. «Մի քանի օր առաջ համաձայնել էի «Շանթի» եթերում երեկոյան բանավիճել ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ, բայց երեկվա «ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը, և ինձ համար անհարիր կլինի մասնակցել նման բանավեճի: Կանխագուշակելով հնարավոր շահարկումները` ասեմ, որ պատրաստ եմ փոխարենը բանավիճել ՀՀԿ 10-յակից ցանկացածի հետ»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նշենք, որ երեկ ՀՀԿ ցուցակի 9-րդ համար Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ձիով լուսանկար էր հրապարակել Կապանից՝ գրառելով, որ ինքը շարունակելու է Դավիթ Բեկի կիսատ գործերը: Նրա այդ գրառումը դարձել է համացանցի ծաղրի առարկա:

Աղբյուրը՝https://mamul.am/am/news/138791/%C2%AB%C2%AB%D5%B1%D5%AB%D5%B8%D6%82-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81%C2%BB-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8-%D5%A6%D5%A3%D5%A1%D6%81%D5%AB-%D5%B8%D6%80-%D5%B8%D6%82%D5%B2%D5%B2%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%B9%D5%A5%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2-%D5%AB%D5%B4-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%AC%D6%80%D5%BB%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A1%D5%B6%D5%AC%D6%80%D5%BB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%C2%BB-%D6%83%D5%B8%D5%AD%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80

Be the first to comment on "««Ձիու պատմությունից» հետո զգացի, որ ուղղակի չեմ կարող իմ ներկայությամբ լրջացնել անլրջությունը». փոխնախարարի պաշտոնակատար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ