Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

ԱՆԿԵՂԾ ՉԵՆՔ

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր։
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է։
Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք… Նա խաղ է անում, դերասանություն է անում։

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են։
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ՝ ցածրերն ու կեղծավորները։
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնի բեմի, ու այդ բեմը տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․
Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք խաղում են այս կամ այն ասպարեզում։
Մեկը հալածված գաղափարական գործիչ է խաղում, մյուսը նշանավոր հրապարակախոս, երրորդը հերոս, չորրորդը բարեգործ կամ բարեխոս, նահատակ կամ դատավոր։
Ու բնականաբար դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծություն, նրանք խոսում են լեզվով, իսկ սրտները շատ է հեռու խոսքից և զզվում եք վերջապես։
Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են և իրենք են բարձրանում, հեծնում նրա վրա ու շինում իրենց էշը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւՄԱՆՅԱՆ

https://haydzayn.com/am/page/derasanoutyoune-gexecik-e-bemi-vra—our-xaxoum-en—bayc-garseli-e-kyanqi-mej—our-aproum-en?fbclid=IwAR3nEm0IvblCa6Bh65QFbeTo8aTcyfM-Q8PMSq41HzRsLlF9ncAgsM1FO6I

Be the first to comment on "Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ