Աղքատ երեխաները մանկություն չունեն. աշխարհը գողացել է այն

Եթե Գյումրիի տնակներից մեկում ապրող երեխան մեկ օր հարցնի իր մորը, թե ով գողացավ իր մանկությունը, ապա նրա մայրը դժվար հասկանա իր երեխային ու չի կարողանա պատասխանել նրան: Հայաստանի փողոցներում քայլում են որբերը, պայքարում են մի կտոր հացի համար ու չեն հասկանում, թե ով գողացավ իրենց մանկությունը: Երբ մեծանան, նրանք կհիշեն իրենց հիվանդ մորը, սեղանին դրված հացի կտորտանքներն ու խոնավ կացարանը:

Ծննդյան տարեդարձ, ամանոր, նվերներ, երջանկություն, ժպիտ ու անհոգություն: Այս բառերը խորթ են այդ մանուկների համար, ովքեր ապրելու համար պայքարում են, իսկ ոմանք ուղղակի վայելում են: Վայելում են, քանի որ դա են տեսել ու սովորել: Վայելքների սիրահարների համար էլ խորթ են հացի, վառելափայտի, նվերների ու կուշտ փորով քնելու խնդիրները:

Երեխաներ կան, ովքեր չեն պատկերացնում, որ կարելի է դպրոց գնալ, սովորել ու լավ ապագա ունենալ, քանի որ չգիտեն, թե ինչ է տառը, գիրը, գիրքն ու ուսումը: Սակայն փոխարենը լավ են հասկանում, որ աղքատների համար երջանկությունը թաքնված է մի կտոր հացի մեջ: Այդքան պարզ ու հասարակն են աղքատները, ովքեր երջանկություն փնտրում են պարզ իրերի ու երևույթների մեջ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այդ երեխաները չունեն մանկություն, քանի որ գողացել են: Գողացել են, քանի որ նրանք աղքատ են, չունեն վառելափայտ ու ուտելիք: Քանի որ նրանք թույլ են ու անպաշտպան, իսկ բնության ու կյանքի օրենքները ցույց են տալիս, որ ուժեղները պետք է իշխեն, իսկ թույլերը՝ սովամահ լինեն:

Գողացել են նաև Աֆրիկայում ապրող մանուկների մանկությունը, ովքեր սովամահ են լինում ու կոտորվում: Սպանվում են ու մահանում հիվանդություններից, քանի որ նրանք էլ են աղքատներ: Քանի որ երեխան բացել է իրենց աչքերն ու տեսել, թե ինչպես է իր միայնակ մայրը պայքարում մեկ կտոր հացի համար: Նրանք նույնպես իրենց երջանկությունը փնտրում են մի կտոր հացի մեջ:

Աղքատները պարզ են, քանի որ փնտրում են հաց: Աղքատները միամիտ են, քանի որ մահանում են հացի համար: Աղքատ երեխաները մանկություն չունեն, քանի որ աշխարհը գողացել է այն:

Be the first to comment on "Աղքատ երեխաները մանկություն չունեն. աշխարհը գողացել է այն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ