Նիկոլ Փաշինյանի խոսնակը հերքում է Վլադիմիր Պուտինի օգնականին

Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը չանցկացնել, որպեսզի աշխատանքային կարգով քննարկեն լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնան գագաթնաժողովին: «Ես համաձայնեցի, որովհետեւ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները` մինչեւ որեւէ կոնսենսուսի հասնելը»,- ասել էր վարչապետի պաշտոնակատարը:

Այսօր, սակայն, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, թե ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայկական կողմի առաջարկով: Նիկոլ Փաշինյանի խոսնակը հերքեց Ուշակովի հայտարարությունը:

«Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում»,- ասաց նա:

Աղբյուրը՝http://armtimes.com/hy/article/149823

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանի խոսնակը հերքում է Վլադիմիր Պուտինի օգնականին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ