Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է գաղտնալսմանն արձագանքել կտրուկ և հեռուն գնացող հետևանքներով

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այսօր համացանցում հայտնված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հետ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  փաստաբանական թիմը պատրաստվում է կտրուկ արձագանքել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Վերջինս նշեց, որ փաստաբանական թիմի կողմից անպայման կլինեն գործողություններ, որոնք իրենց բնույթով կլինեն շատ կտրուկ․ «Սա այն դեպքն է երբ ուղղակի պետք է ասենք՝ առանց մեկնաբանությունների։ Հիմա չենք ցանկանում ասել՝ ինչ ենք ձեռնարկելու, չենք ցանկանում նաև ասել՝ երբ ենք ձեռնարկելու, բայց այդ միջոցները կլինեն բավականին կտրուկ և հեռու գնացող հետևանքներ կունենան․ ես կարծում եմ դրանում հիմա ոչ ոք չի կասկածում»,— ասաց Ալումյանը։

Հարցին՝ ինչպիսի՞նն է եղել Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ Ալումյանն ասաց․ «Ես չեմ տեսել պարոն Քոչարյանին ձայնագրության հրապարակումից հետո,  բայց պատկերացրեք՝ ինչպիսին պետք է լինի մարդու արձագանքը, երբ նա լսում է՝ ինչ է տեղի ունենում իրեն կալալանավորելու ընթացքում, ինչ գործոններ են այնտեղ դեր խաղացել»։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում է հայտնվել Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան և Սասուն Խաչատրյան եռյակի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրությունը, որտեղ խոսվում է Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դատավարության և դատը վարող դատավորի մասին։

https://lurer.com/?p=306233&l=am

Be the first to comment on "Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է գաղտնալսմանն արձագանքել կտրուկ և հեռուն գնացող հետևանքներով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ