Նախորդ իշխանությունները բորբոսած հացի կտոր են․ ՀՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել

«Նորմալ է, որ հասարակության մի մասին հետաքրքրում են քաղաքական ուժերի ծրագրերը, իսկ մյուս մասին՝ ոչ։ Բոլոր երկրներում է այդպես։ Այս քարոզարշավի գլխավոր առավելությունն այն էր, որ մարդիկ ազատ էին մասնակցելու քարոզարշավին։ Ոչ ոք ոչ մեկից չէր վախենում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանը։

Սիմոնյանն ասաց, որ իրենց գլխավոր խնդիրը, առաջին քայլը քաղաքական համակարգի առողջացումն է, որից հետո հաջորդ քայլը տնտեսական հեղափոխությունը պետք է լինի, որին տանող ճանապարհները իրենք շատ լավ պատկերացնում են։

Կարեն Սիմոնյանը նշեց, որ իրենք գնում են Ազգային ժողով՝ դառնալու ներկայիս իշխանությունների համար իրական հակակշիռ: «Որպեսզի իշխանությունը չկարողանա ազատորեն գործել, պետք է նորմալ ընդդիմություն, ընդդիմություն, որը կաշկանդված չէ իր նախկին գործունեությամբ, ունի մաքուր պատմություն։ Մենք հավակնում ենք դառնալու այդ ընդդիմությունը, և մեր հարցումները ցույց են տալիս, որ «Լուսավոր Հայաստանը» երկրորդ ուժն է ու կարող է դառնալ այն ուժը, որը կառողջացնի քաղաքական համակարգը»,- ասաց Սիմոնյանը։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հանրապետականը չի կարող դառնալ այդ ընդդիմությունը, քանի որ նա ունի սխալների չափազանց մեծ բեռ։ «Իրենք ունեցել են հսկայական հնարավորություններ՝ անելու քայլեր, ծրագրեր, բայց դրանք կյանքի չեն կոչվել։ Ցանկացած պահի իշխանությունը կարող է լռեցնել ՀՀԿ-ին մի քանի բառով՝ ասելով, որ իրենք 18 տարի ժամանակ են ունեցել իրականացնելու այդ քայլերը, բայց չեն արել։ Իսկ այսօր իրավիճակ է փոխվել։ ՀՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն, ՀՀԿ-ն ունակ չէ լինելու ընդդիմություն։ Ընդդիմություն լինելու համար պետք է ընդդիմադիր ճանապարհ անցած լինես։ Միայն քննադատելով չէ։ Հանրապետականն այսօր խոսում է կոռուպցիայի մասին, բայց քաղաքական կոռուպցիայի հիմնադիրը հենց ՀՀԿ-ն է։ Հենց այդ կոռուպցիայի պատճառով համակարգը փտեց»,- ասաց Սիմոնյանը:

Նա հավելեց. «Եթե պատկերավոր ասեմ, ապա նախորդ իշխանությունները բորբոսած հացի կտոր են, որը եթե տեղափոխենք ու դնենք առողջ հացի հետ, ապա ոչ թե հացը կառողջանա, այլ առողջն էլ կբորբոսի։ Դրա համար ես կարծում եմ՝ եթե ուզում ենք, որ քաղաքական համակարգն առողջանա, ապա պետք է նախորդ ախտերից ազատվենք»,- ասաց Կարեն Սիմոնյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Загрузка...

 

https://www.1in.am/2472077.html

Be the first to comment on "Նախորդ իշխանությունները բորբոսած հացի կտոր են․ ՀՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ