Վազգեն Սարգսյանը հիացած չի եղել Դավիթ Շահնազարյանով․ նրա հայտարարությունները ստիպում են բացել որոշ փակագծեր

«Գուցե Աշոտյանի ասած անակնկալն էր, բայց եթե կարծում են, որ սա կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա, չարաչար սխալվում են, որովհետև մեր ժողովուրդը սպասում է այնպիսի արդյունքների, որ Նիկոլ Փաշինյանն իր սկսած գործը հասցնի ավարտին: Ժողովուրդը, մտահոգված լինելով, ձայնը տալու է Ն. Փաշինյանին և նրա թիմին»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների գաղտնալսումների հրապարակմանը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ա. Քոչարյանի խոսքով՝ ՀՀԿ-ն փորձ է անում անընդհատ ուշադրություն շեղել. «Հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում փոփոխություններն արվել են արտաքին միջամտության շնորհիվ, որպեսզի Արցախի խնդիրը լուծեն ի վնաս մեր ազգային շահերի, խաբկանք է և սադրանք՝ նախկին իշխանությունների կողմից. Արցախի յոթ շրջանների հետ կապված բանակցությունները վարել են նախկին իշխանությունները…»:

«Նախկին իշխանական կլանը հանգիստ չէր նստելու, Հայաստանում ռևանշի հնարավորությունը երբ որ ձախողվեց, փորձ են անում ռևանշի հնարավորությունը տեղափոխել Արցախ, ինչը շատ վտանգավոր է: Զարմանալի է, որ Դավիթ Շահնազարյանն այդ դերը ստանձնեց: Երևի նա այն համոզմունքն ունի, որ գնահատված չէ, և ինքն այս ընթացքում, Արցախի հրամկազմին տրամադրելով նոր իշխանությունների դեմ, փորձում է հնարավորություն ձեռք բերել՝ դառնալու Արցախի թիվ մեկ խաղացողը և ձեռք բերել քաղաքական կշիռ: Ըստ էության, հիմա նա հայտնվել է ՀՀԿ-ում և աշխատանքի է անցել Ս. Սարգսյանի մոտ, նա Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի ծրագրերի սպասարկողն է, դա խայտառկություն է»,- նշեց Ա. Քոչարյանը:

Նա նաև ընդգծեց, որ Դ. Շահնազարյանի հայտարարությունները ստիպում են բացել որոշ փակագծեր. «Վազգեն Սարգսյանի և ԱԱԾ պետ Դավիթ Շահնազարյանի միջև միջադեպ եղավ, արդյունքում Դ. Շահնազարյանը հրաժարական տվեց: Վազգեն Սարգսյանը Դավիթ Շահնազարյանով երբեք հիացած չի եղել…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

https://www.1in.am/2472291.html

Be the first to comment on "Վազգեն Սարգսյանը հիացած չի եղել Դավիթ Շահնազարյանով․ նրա հայտարարությունները ստիպում են բացել որոշ փակագծեր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ