Բուժման տարածված մեթոդներ, որոնք իրականում անարդյունավետ են ու վտանգավոր

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Բժիշկները ներկայացրել են իմունային համակարգի ամրապնդման ու տարբեր հիվանդությունների բուժման այն տարածված մեթոդները, որոնք իրականում անարդյունավետ են և անգամ վտանգավոր:

Այս ցանկում առաջին հորիզոնականում է հայտնվել վիտամին C-ն, որը կիրառվում է մրսածության բուժման համար: Բուժման այս մեթոդը բավական տարածված էր դեռ նախորդ դարի 70-ական թվականներին, սակայն ավելի ուշ գիտնականները նշել են, որ այն բոլորովին անարդյունավետ է: Այս միկրոտարրը միայն կարող է 8%-ով նվազեցնել մեծահասակների մոտ հիվանդության տևողությունը:

Բուժման անարդյունավետ մեթոդների ցանկի երկրորդ հորիզոնականում է հայտնվել բուժապուլիկների (банки) կիրառությունը թոքաբորբի և բրոնխաբորբի բուժման համար: Մասնագետների խոսքով՝ սրտի հիվանդությունների և աուտոիմունային հիվանդությունների դեպքում այս պրոցեդուրան առհասարակ հակացուցված է:

Երրորդ հորիզոնականում են մանանեխի սպեղանիները, որոնք բուժելու փոխարեն միայն էլ ավելի են գրգռում դրանցում առկա ալերգենների պատճառով:

Բուժման անարդյունավետ ու հնացած մեթոդ է համարվում նաև անալգինի կիրառությունը որպես ջերմիջեցնող մեթոդ: Սխալ գործածության դեպքում այս դեղամիջոցը կարող է առողջությանը լուրջ վնաս հասցնել՝ դառնալով արյան մեջ լեյկոցիտների քանակի նվազման պատճառ:

Այս ցանկում է հայտնվել նաև ատամների համար մկնդեղի կիրառությունն ու հարբուխն անոթները նեղացնող դեղամիջոցներով բուժելու մեթոդը, որոնք կարող են շատ վտանգավոր հետևանքներ ունենալ:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Be the first to comment on "Բուժման տարածված մեթոդներ, որոնք իրականում անարդյունավետ են ու վտանգավոր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ