5 խորհուրդ քրոնիկ ցավից ազատվելու համար

Քրոնիկ ցավը ծանոթ է գրեթե յուրաքանչյուրին, ուստի դրանց դեմ պայքարի մեթոդներ շատերն են փնտրում: Շվեյցարացի բժիշկները ներկայացրել են 5 խորհուրդ, որոնք կօգնեն մեղմել ցավոտ զգացողությունները կամ վերահսկողության տակ պահել դրանք:

Հասկանալ ցավի պատճառը

Ցավը մեղմելու համար հարկավոր է առաջին հերթին հասկանալ դրա առաջացման պատճառը: Միայն խնդրի պատճառն իմանալն արդեն իսկ օգնում է մեղմել ցավը ենթագիտակցորեն:

Լինել ակտիվ

Ակտիվ ու առողջ կենսակերպը շատ կարևոր է: Այն ոչ միայն բարելավում է ինքնազգացողությունը այլև կանխում քրոնիկ ցավերի առաջացումը: Օրգանիզմը ստեղծված է շարժման համար, ուստի նստակյաց կենսակերպը կործանարար է նրա համար:

Դիմել ֆիզիոթերապևտին

Վնասվածքի կամ ցավոտ ախտանշանների դանդաղ զարգացման դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ դիմել ֆիզիոթերապևտին ու հետևել նրա խորհուրդներին: Այս դեպքում միայն մասնագետը կկարողանա վարժությունների ճիշտ համալիր մշակել, ուստի ինքնաբուժությամբ զբաղվել պետք չէ:

Загрузка...

Չկենտրոնանալ հետազոտությունների վրա

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Մարդկանց թվում է, թե որքան շատ են ռենտգենային հետազոտություն և համակարգչային ու մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա անցնում, այնքան արագ են ազատվում ցավից, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ որևէ գանգատ չունեցող մարդկանց մոտ հայտնաբերվում են հիվանդություններ, որոնց դեպքում ցավը պետք է անտանելի լիներ: Այլ կերպ ասած՝ հետազոտությունների արդյունքները հաճախ տարբերվում են մարդկանց ախտանշաններից:

Ազատվել ընկճախտից ու անհանգստությունից

Նման խնդիրների դեպքում քրոնիկական ցավի առաջացման հավանականությունը բարձրանում է: Հնարավոր ցավի մասին մտքերն արդեն իսկ բարձրացնում են տհաճ զգացողությունների հավանականությունը, ուստի հարկավոր է հնարավորինս արագ ազատվել անհանգստությունից ու ընկճախտից:

Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua

https://med.tert.am/am/news/2019/04/05/pain/60006

Be the first to comment on "5 խորհուրդ քրոնիկ ցավից ազատվելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ