Վենեսուելայում բանտից տասնյակ կալանավորներ են փախուստի դիմել

Վենեսուելայի Նուևա Էսպարտա նահանգի բանտերից մեկում տասնյակ կալանավորներ դիմել են փախուստի: Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, շուրջ 60 կալանավոր սառը զենքով հարձակվել է անվտանգության երկու աշխատակցի վրա, որոնք բախման արդյունքում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նախնական տվյալների համաձայն` կալանավորներից մեկը մահացել է: Հանցագործները բանտից հասցրել են նաև զենք գողանալ և փախչել: Այժմ որոնողական աշխատանքներ են կատարվում` նրանց հայտնաբերելու և կալանավայր վերադարձնելու համար:

https://www.tert.am/am/news/2019/04/17/venesuela/2975278

Be the first to comment on "Վենեսուելայում բանտից տասնյակ կալանավորներ են փախուստի դիմել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ