«Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն է գործադրվել. երեք անձ է ձերբակալվել

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։  Երեք անձ ձերբակալվել է:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչը՝ ծնված 1973 թվականին, վիճաբանել է իր հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել իր նկատմամբ:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Իրականացված մի շարք քննչական և դատավարական այլ գործողությունների ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը տարածքում շրջայց կատարելու ժամանակ տնօրենի տեղակալը հայտնաբերել է փայտանյութով բեռնված բեռնատարներ, ինչի շուրջ էլ ծագել է վիճաբանությունը:

Պարզվել է նաև, որ միջադեպին մասնակից են եղել նաև Ճամբարակ քաղաքի ևս երկու բնակիչներ՝ ծնված 1980 և 1994թթ.:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Загрузка...

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի լրիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

https://armtimes.com/hy/article/159266

Be the first to comment on "«Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն է գործադրվել. երեք անձ է ձերբակալվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ