Արցախում կթխվի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

Մայիսի 11-ին Արցախում՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում մեծ շուքով կնշվի արցախյան ժենգյալով հացի 2-րդ ամենամյա փառատոնը։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Արցախյան խոհանոցի այցեքարտը համարվող հետաքրքիր ուտեստի փառատոնին յուրահատուկ ձևով կներկայանացվի Արցախի ազգային խոհանոցը՝ իր հարուստ և համեղ ճաշացանկով։

Միջոցառումը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ, ազգային երգ ու պարով, համերգային և շոու ծրագրերով, հետաքրքիր խաղերով ու մրցույթներով և իհարկե անակնկալներով։

Այդ օրը կթխվի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը, որը գրանցվել է դյուցազնագրքում։

Փառատոնին կլինի 100 տաղավար, որից 70-ում կթխվի ժենգյալով հաց, իսկ 30-ը կլինեն արտադրող ընկերություններ՝ պահածոներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ։

https://mamul.am/am/news/148483

Be the first to comment on "Արցախում կթխվի աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ