Ես հեգնանքով եմ ասել, որ 1 կգ երկաթն ավելի ծանր է. Հայկուհի Մաթևոսյանը` սկանդալային հարցազրույցի մասին

«Հայաստանի գեղեցկուհի» մրցույթում հաղթած Հայկուհի Մաթևոսյանը վստահեցնում է, որ Արուսիկ Տիգրանյանի պատրաստած հումորային ռեպորտաժում, որտեղ լրագրողը մոդելներին հարցրել էր` «1 կգ երկա՞թն է ծանր, թե՞ 1 կգ բամբակը», պատասխանել էր` երկաթը, կատակել է։ Այս մասին գրում է tert.am/life-ը.

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Երբ այդ հարցը հնչեց, ես հեգնանքով պատասխանեցի, փորձեցի հումորային պատասխան տալ` ասելով  երկաթը։ Երբ առաջին անգամ տեսա տեսանյութը, ես էլ, ընկերներս էլ ծիծաղեցինք։ Մտածեցինք` հումոր է, կանցնի, կգնա։ Ես ապշած եմ, թե ինչ մեծ արձագանք գտավ և ինչ լուրջ մոտեցան այդ հումորային տեսանյութին։ Երևի, մարդկանց նման բան է պետք, որ նստեմ,  քննադատեն»,– ասաց նա։

Be the first to comment on "Ես հեգնանքով եմ ասել, որ 1 կգ երկաթն ավելի ծանր է. Հայկուհի Մաթևոսյանը` սկանդալային հարցազրույցի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ