ՀՔԾ–ն հորդորում է Քոչարյանի պաշտպանին ձեռնպահ մնալ փաստերը խեղաթյուրելուց

Քննչական մարմինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանին հորդորում է ձեռնպահ մնալ քրեական գործի փաստերը խեղաթյուրելուց ու միտումնավոր աղավաղված ներկայացնելուց։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը մեկնաբանություն է ներկայացրել ` ասուլիսում արված հայտարարության վերաբերյալ։

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է զինվորներին մասնավոր միջոցներից գումար բաժանելու հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որի ժամանակ նա որպես ապացույց ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթուղթը:

Արամ Օրբելյանը, վկայակոչելով հիշյալ հանգամանքը, տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող էին մասնավոր միջոցներից գումարներ բաժանվել ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկագրով:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ միայն այն հանգամանքը, որ այդ գումարները հատկացվել են ՀՀ ՊՆ ձևաթղթերի վրա կատարված նշումներով, դեռևս չի նշանակում, որ դրանք պետական միջոցներ են հանդիսացել»,– ասված է ՀՔԾ հայտարարության մեջ։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Քննչական մարմինը նաև հայտնում է, որ այդ գրության պատճենը առկա է դատարան ուղարկված գործում և հասանելի պաշտպանական կողմին։ ՀՔԾ–ն ենթադրում է, որ Արամ Օրբելյանը «կամ լիարժեք չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ էլ միտումնավոր փորձ է անում աղավաղված ներկայացնել քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները», ուստի նրան հորդորում է ձեռնպահ մնալ քրեական գործում առկա փաստերը խեղաթյուրելուց։

Read more: https://armeniasputnik.am/armenia/20190517/18650567/hqc-n-hordorume-qocharyani-pashtpanin-cernpah-mnal-pastery-xexatyureluc.html

Be the first to comment on "ՀՔԾ–ն հորդորում է Քոչարյանի պաշտպանին ձեռնպահ մնալ փաստերը խեղաթյուրելուց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ