Վարչապետի որդին Արցախից Երևա՞ն է տեղափոխվել. Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է

Այս օրերին համացանցում շրջանառվող լուրերի համաձայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով ծառայում է Արցախում, տեղափոխվել է Երևանի զորամասերից մեկը։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինվորները մշտապես տեղափոխվում են ծառայության ընթացքում տարբեր շրջաններ. «ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»,- ասաց նա։

Հարցին՝ քանի՞ օրով է Աշոտ Փաշինյանը տեղափոխվել Երևան, Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել. «Զինծառայողները շատ տարբեր օրերով են գալիս»,- նշեց նա:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://lurer.com/?p=323035&l=am

Be the first to comment on "Վարչապետի որդին Արցախից Երևա՞ն է տեղափոխվել. Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ