Տատիկների լավագույն խորհուրդները՝ առողջությունը պահպանելու համար

1.      Երիտասարդությունը երկար տարիներ պահպանելու համար հարկավոր է ուտելուց առաջ ջուր խմել:

2.      Հալվեյի հյութն ու սխտորի հյութը կօգնեն վերադարձնել ձեռքերի մաշկի թարմությունը:

3.      Հեպատիտը կարելի է բուժել ռևանդենու (ревень) արմատների եփուկի օգնությամբ:

4.      Որքան տարիքով մեծ է տղամարդը, այնքան առողջարար է նրա համար սոխը:

5.      Եթե երակները դարձել են նկատելի, ապա հարկավոր է այդ հատվածում խնձորի քացախ քսել:

6.      Դատարկ ստամոքսին մի պճեղ սխտոր ուտելը կօգնի պաշտպանել օրգանիզմը վիրուսներից ամբողջ օրվա ընթացքում:

7.      Հևոցից ազատվելու հիանալի միջոց է մեղրի, կիտրոնի և սխտորի խառնուրդը:

Загрузка...

8.      Հազը կարելի է բուժել՝ գլիցերինի, կիտրոնի և մեղրի խառնուրդ ուտելով:

9.      Գազարով ու չիչխանով (облепиха) մեղրը կօգնի բուժել ոտքերի խոցերը:

10.  Ռևմատիզմի դեպքում հարկավոր է շփել ու տաքացնել ախտահարված հատվածը սև բողկի հյութով:

11.  Մեջքի ցավերի և հոդացավերի դեպքում կօգնեն երիժնակի սերմերը:

12.  Ձմերուկը հիանալի միջոց է արթրիտը, հոդատապն ու սկլերոզը բուժելու համար:

13.  Ոտնաթաթի սնկից կարելի է ազատվել՝ պարզապես դաշտում խոտերի վրա բոկոտն քայլելով:

14.  Քոսի ժամանակ կօգնի աղաջրի գոլորշին:

15.  Գիշերամիզության դեպքում հարկավոր է սամիթի սերմեր ուտել:

16.   Թութքը կարելի է բուժել՝ ախտահարված հատվածին կաղամախու (осина) տերև դնելով:

17.  Ոտնաթաթի ցավից ազատվելու համար հարկավոր է ոտնաթաթին կիտրոն քսել:

18.  Խնձորներում պարունակվող պեկտինը կօգնի նվազեցնել օրգանիզմում խոլեստերինի մակարդակը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

19.  Ֆարինգիտի դեմ լավագույն դեղամիջոցները կիտրոնն ու մասուրը, ինչպես նաև մեղրը և առողջ քունն են:

20.  Վարունգի, գազարի և ճակնդեղի հյութերի խառնուրդը կօգնի ազատվել երիկամների քարերից:

21.  Ռադիկուլիտի դեպքում հարկավոր է ախտահարված հատվածին ծովաբողկի թարմ, ծեծած տերև դնել:

22.  Ձմերուկի չոր արմատների եփուկը կօգնի ազատվել կոլիտից:

23.  Ստամոքսի ու աղիների աշխատանքի խանգարման դեպքում հարկավոր է եզան լեզու ուտել:

24.  Ֆուրունկուլոզի դեպքու հարկավոր է հնրավորինս շատ սոխ ուտել:

25.  Որովայնում քարերի առաջացումից խուսափելու համար հարկավոր է ճակնդեղի հյութ խմել:

26.  Առողջ լինելու համար հարկավոր է ուտել սխտոր, մանանեխ ու խոզի ճարպ:

27.  Հարբուխի, հազի ու գլխացավի դեպքում հարկավեր է մեղրով սոխը ուտել:

28.  Դերմատիտի դեպքում անհրաժեշտ է ախտահարված հատվածին սխտորով մաղադանոս քսել:

29.  Վերքերը կարելի է բուժել գիհի պտուղների յուղով:

30.  Գրիպի դեպքում շատ օգտակար է լորենու ծաղիկների և տատրակի (мать-мачеха) թուրմը:

31.  Կեչու բողբոջների ոգեթուրմը կօգնի վերացնել մանրէները:

32.  Կրունկներում աղային կուտակումներից կօգնի ազատվել գիհը:

33.  Կաղամբի 1-2  տերև կօգնեն ազատվել անքնությունից ու գլխացավից:

34.  Նստանյարդի ցավի դեպքում հարկավոր է քնելիս այդ հատվածին մոտ տաք աղյուս դնել:

35.  Ճաշից հետո մի կտոր պանիր ուտելը թույլ չի տա, որ ատամներում անցքեր առաջանան:

36.  Ակնամոմի ու խնկեղեգի ոգեթուրմը կօգնի ազատվել ատամի ցավից:

37.  Թութքը բուժելու համար հարկավոր է որպես թեյ խմել գազարի տերևների թուրմը:

38.  Ակնամոմի ոգեթուրմն ու մեղրը կօգնեն բուժել նշիկաբորբոը (անգինա):

39.  Այրվածի վրա հարկավոր է քերիչով մանրացրած գազար դնել, մի փոքր չիչխան կամ գերչակի յուղ:

40.  Ոտքերի ցավի դեպքում ոտքերը հարկավոր է դնել ծիծեռնախոտով տաք ջրի մեջ:

41.  Հեպատիտի դեմ հիանալի միջոց է ծովաբողկի թուրմը:

42.  Կաթվ ծովաբողկը կօգնի մաքրել օրգանիզմը ավազից:

Be the first to comment on "Տատիկների լավագույն խորհուրդները՝ առողջությունը պահպանելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ