«Անցյալում նա աբեղա էր, վարդապետ, այսօր նա կոմիսար է»

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

2010-ին Անիի Մայր տաճարում թուրքերը նամազ իրականացրին:2018-ին հայ տիրացուն թույլ չի տվել, որ թշնամու կրակոցից զոհված զինվորի դին դնեն Ախուրյանի եկեղեցում:

Դավրիժեցուց մինչև Կոստան Զարյան ճիշտ էլ բնութագրել են հայ տիրացուին.«Նա տառ ուտող է, ընդհանուր տեղերի խոտը կրծող, ստոր և վրիժառու: Նա միշտ էլ  հլու հպատակն է տիրող հասարակարգի, պետության, կուսակցության վերջին  որոշումների: Այդ ողորմելիությունը անցյալում պաշտպանում էր եկեղեցին,  ավետարանը, առաջնորդ եպիսկոպոսի հրամանները, այսօր` նա ավելի մարքսիստ է,  քան Մարքսը, ավելի տալմուդական, քան Տալմուդը, ավելի չեկաբարո, քան Չեկան:

Մեջքի վրա պառկած, տոտիկները վեր, արևը վայելող շնիկի նման, նա իրեն զգում է աշխարհի կենտրոնում: Նա ամեն բան գիտի, որովհետև ամեն բան մեքենաբար  կրկնում է, ամեն բան տեսնում է, դիտում, խուզարկում: Նա ի ծնե ոստիկան է, լրտես, մատնող, ամբոխավար, ստրուկ: Անցյալում նա աբեղա էր, վարդապետ, այսօր նա կոմիսար է»:

Be the first to comment on "«Անցյալում նա աբեղա էր, վարդապետ, այսօր նա կոմիսար է»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ