«Տանից հեռացա 17 տարեկանում». Եվա Ռիվասը խոսել է ընտանիքի կարեւորության մասին

Եվա Ռիվասը ընտանիքին նվիրված գրառում է արել: Instagram-ի ի էջում 30-ամյա երգչուհին զարմուհու հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Ընտանիքն ամենակարեւոր բանն է կյանքում: Ես տանից հեռացա 17 տարեկանում եւ ես միշտ կափսոսամ այն կորցրած ժամանակի համար, որն անցկացրեցլ եմ ընտանիքիցս հեռու:

Ռոստովն իմ քաղաքը չէ՝ հարմարավետ կյանքի տեսանկյունից: Ես երբեք չեմ ծրագրել կյանքս դասավորել այնտեղ, աշխարհն այստեղ գրավելը դժվար է, իսկ դա իմ թիվ մեկ խնդիրն է: Արդեն դպրոցում օրերն էի հաշվում, թե երբ եմ թռնելու:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հիմա, երբ կյանքն ինձ հնարավորություն է տվել այսքան ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, ես դա մեծ հաջողություն եմ համարում: Նախկինում ես չէի գնահատում դա, բայց տարիքի հետ ինքնագիտակցումն ավելանում է:

Մոսկվայում միայնակ անցկացրած 12 տարիների ընթացքում այնքան բան եմ արել՝ եւ լավ, եւ՝ ոչ այնքան: Գուցե մի օր ափսոսամ ինչ-որ բանի համար, բայց միակ բանը, որի համար չեմ ափսոսա, ընտանիքիս հետ անցկացրած ժամանակն է»:

Be the first to comment on "«Տանից հեռացա 17 տարեկանում». Եվա Ռիվասը խոսել է ընտանիքի կարեւորության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ