Դիմահարդարման ուժը. ինչպես տղան վերածվեց աղջկա (ֆոտո/վիդեո)

Փրոմիս անունով դիմահարդարը, որը YouTube-ում առավել հայտնի է Dope2111 կեղծանվամբ, աչքի է ընկնում դիմահարդարման արտասովոր հմտություններով: Աղջիկը իրեն կարողանում է վերածել տարբեր ռասաների ներկայացոիցիչների, ինչպես նաեւ՝  աստղերի:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Փրոմիսի հիմնական նպատակը մեկն է՝ իր դիմահարդարման հմտությունների շնորհիվ ցույց տալ, որ պարտադիր չէ պլաստիկ միջամտությունների դիմել երազած արդյունքին հասնելու համար: Դրա համար անհրաժեշտ է միայն լավ տիրապետել դիմահարդարման արվեստին: Ասվածն առավել ցայտուն ապացուցելու համար Փրոմիսն իր ընկերոջ հետ յուրահատուկ կերպարանափոխություն է իրականացրել: Նա տղային վերածել է աղջկա: Նայելով վերջնական արդյունքին՝ եւս մեկ անգամ համոզվում ես, թե որքան հզոր է դիմահարդարման ուժը:

https://youtu.be/_4FoWD6zpKU

Be the first to comment on "Դիմահարդարման ուժը. ինչպես տղան վերածվեց աղջկա (ֆոտո/վիդեո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ