Արծրուն Հովհաննիսյանը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված զենք-զինամթերքի «զինվորի բաժին» սննդի մասին

«Այն իրերն ու առարկաները, որոնք վերաբերվում են Պաշտպանության նախարարությանը և արտադրված են զինված ուժերի համար, օրինական կարգով փոխանցվել են Երկրապահին՝ երկու հիմնական ճանապարհով: Հստակ պետք է տարանջատել՝ այն իրեն ու առարկաները, որոնք ՊՆ-ից օրինական կարգով հատկացվել են, սակայն չեն ծառայել նպատակին, դա ուղիղ կապ ունի ՊՆ-ի հետ, այն իրերն ու առարկաները, որոնք դպրոցներից, համայնքներից, Ռուսաստանից և այլ տեղերից տեղ չեն հասել, սրանց մասով ես որևէ բան ասել չեմ կարող»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ կողմից գեներալ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված իրերին:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հարցին՝ ՊՆ տեղյա՞կ է եղել, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ որպես օգնություն զինվորներին ուղարկված ապրանքները ամբարված են եղել Գեներալ Մանվել Գրիգորյանի պահեստներում, Հովհաննիսյանը պատասխանեց.

«ԵԿՄ-ն 20 տարի շարունակ ամենամյա բանակումներ է իրականացնում ակտիվ պահեստազորի, որի ժամանակ դիմում է Պաշտպանության նախարարությանը և ստանում է տարբեր տեսակի պիտույքներ: Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են Արցախում և օգտվել են Պաշտպանության բանակի մատակարարումից, այսինքն՝ ստացել են սնունդ և այլն: Հիմա, թե կոնկրետ այս երկու ճանապարհից որ մասի պիտույքներին, սննդին է խոսքը վերաբերում, որ գտել են, դա ցույց կտա քննությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով մեծ քանակությամբ զենք-զինամթերքի առկայությանը, Հովհաննիսյանը նշեց, որ այնտեղ կային զենք-զինամթերքներ, որոնք ոչ մի կերպ օրինական ձևով ձեռքբերված չէին կարող լինել:

Be the first to comment on "Արծրուն Հովհաննիսյանը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված զենք-զինամթերքի «զինվորի բաժին» սննդի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ