Արծրուն Հովհաննիսյանն սկանդալային բացահայտումների շուրջ գրառում է կատարել

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր շատ երկար խոսելուց հետո կարծում էի՝ անհրաժեշտություն չի լինի կրկին անդրադառնալու այս թեմային: Հարգելիներս, ՊՆ կարիքների համար նախատեսված սննդի և այլ պարագաների օրինական փոխանցումը ԵԿՄ-ին, բոլորովին և ոչ մի կերպ չի նշանակում, օրինական բառը վերաբերվում է այդ միջոցների ոչ նպատակային օգտագործմանը և այլն: Խնդրում եմ խոսքերս չաղավաղել:

Որևէ տեսակի միջոց, լինի դա օրենքի սահմաններում ՊՆ-ից ստացած, կամ այլ ճանապարհով ստացած, ոչ նպատակային օգտագործելը իմ անձնական ու զգացական գնահատականներից զատ նախ պետք է արժանանա իրավական հիմնավոր գնահատականի: Բայց այդ ամենը չի նշանակում՝ ես ասել եմ, որ դրանք օրինական էին այդ տեղում գտնվում: Ոչ և վերստին՝ ոչ, դրա գնահատականը թող տան իրավապահները: Ես ընդամենը ասել եմ, որ սնունդ և այլ պարագաներ ԵԿՄ-ն արդեն շուրջ քառորդ դար է ստանում է ՊՆ-ից, քանի որ ունի կամավորականներ, որոնք մարտական ծառայություն են կատարում և կատարում է պահեստազորի դասընթացներ, բանակումներ»:

Be the first to comment on "Արծրուն Հովհաննիսյանն սկանդալային բացահայտումների շուրջ գրառում է կատարել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ