«Մանվել Գրիգորյանի ընտանիքի որոշ անձինք մասնակից են այս գործին». Արթուր Դավթյան

«Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում կա՞ն էլի կասկածյալներ, որոնք առաջիկայում կանչվելու են հարցաքննության»,- այսօր լրագրողներն Ազգային ժողովում հարցրեցին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Վերջինը պատասխանեց, որ այս պահի դրությամբ կան քրեական գործով անցնող անձինք, որոնք առաջիկայում կհարցաքննվեն. «Այս գործը շատ ծավալուն է. այս պահին ձեռք բերված տվյալները վկայում են մեծաքանակ անձանց ներգրավվածության մասին, դեռ քննությունը շարունակվում է»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հարցին՝ Սեյրան Օհանյանին հարցաքննելո՞ւ եք, դատախազն ասաց. «Ցանկացած մեկը, ով մասնակցություն է ունեցել այս գործին, քննվելու է, և ում արարքում առկա կլինեն հանացավոր հատկանիշներ, կտրվեն համապատասխան գնահատականներ»:

Հարցին՝ Մանվել Գրիգորյանի կինն ո՞ւնի գործին մասնացություն, որովհետև կան տեղեկություններ, որ նա անմիջական առնչություն ունի այս ամբողջ գործի հետ և ձերբակալվելու է, Ա. Դավթյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքի որոշ անձինք մասնակից են այս գործին:

Be the first to comment on "«Մանվել Գրիգորյանի ընտանիքի որոշ անձինք մասնակից են այս գործին». Արթուր Դավթյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ